Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «Փիրուզագույն գորգի» միջոցառմամբ ամեն տարի մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կենդանի շոուների շաբաթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լադանիվա» խումբը ևս մասնակցել է «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Այս տարի ևս «Փիրուզագույն գորգը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի YouTube-ի ալիքով, ինչպես նաև TikTok-ի եվրատեսիլյան հարթակով։

«Լադանիվա»-ի մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ Զգեստն ամբողջականացրել են Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թևնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել և կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է: 

Մայիսի 6-ից մեկնարկում է «Եվրատեսիլ»-ի մրցութային շաբաթը։ Երեքշաբթի՝ մայիսի 7-ին, տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին։ Մրցույթի Մեծ եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Առաջին ալիքով մայիսի 7-ին, 9-ին, և 11-ին՝ 23.00-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]